Այսօր իմփիչմենթից բացի այլ ընտրություն չունենք. Դեմոկրատ Կոնգրեսական Զոե Լոֆգրեն
Այսօր իմփիչմենթից բացի այլ ընտրություն չունենք,- այս մասին Ներկայացուցիչների պալատում ելույթ ունենալիս, հայտարարել է Դեմոկրատ կոնգրեսական Զոե Լոֆգրենը, որտեղ Դեմոկրատական կուսակցության պահանջով քննարկվում է Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հարցը:
Ընդդիմախոսները գործող նախագահին մեղադրում են հունվարի 6-ին Կոնգրեսի տապալումը խրախուսելու մեջ:
«Այսօր մեզ երկար քննություն պետք չէ, պարզելու, որ նախագահը խրախուսում է ծայրահեղ աջ ահաբեկիչներին հարձակվել Կոնգրեսի վրա` կառավարությունը տապալելու համար: Այս գործողությունը նախագահը կատարել է հասարակության առջև: Նրա գործողությունը մեր երկրի և սահմանադրության դեմ ուղղված ամենալուրջ հարձակումն է: Այդ փաստը պետք է հաշվի առնել»,- հայտարարել է Զոե Լոֆգրենը:
Նրա խոսքով, եթե այժմ Կոնգրեսը չսկսի Թրամփի իմփիչմենը, ապա ընդհանուր առմամբ այս ընթացակարգի առկայությունը կարող է կասկածի տակ դրվել:
«Եթե մենք չպաշտպանենք երկիրը և չսկսենք իմփիչմենթի գործընթացը, ապա մենք կդավաճանենք մեր երդմանը ՝ հավատարմության երդում ենք տվել ԱՄՆ-ի սահմանադրությունը պաշտպանելու համար, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամիներից», – հայտարարել է Դեմոկրատ կոնգրեսականը: