Այսօր գործարկվել է «ichange.gov.ge» խնդրագրերի նոր կայքէջը
Այսօր գործարկվել է «ichange.gov.ge» խնդրագրերի նոր կայքէջը

ichange.gov.ge-ն խնդրագրերի նոր կայքէջ է, որը գործարկվել է այսօր: Այն Վրաստանի բոլոր չափահաս քաղաքացիներին կամ քաղաքացիների խմբին տալիս է հնարավորություն, խնդրագրի միջոցով տարբեր կարևոր հարցերի առնչությամբ դիմել Վրաստանի կառավարությանը:

«I-change»-ը Վրաստանի կառավարության նախագիծն է, որը բաց կառավարման գործընկերության շրջանակներում, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պետք է ապահովի Վրաստանի կառավարության հաշվետվության մակարդակի բարելավմանը հանրության դիմաց և որոշման կայացման գործընթացում քաղաքացիների ներգրավվածությունը:

Նոր կայքէջի շնորհանդեսին ներկա են գտնվել Վրաստանի գործադիր իշխանության, քաղաքացիական հանրության, գիտական օղակների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: