«Մոքալաքեեբի» կուսակցության անդամ, Լևան Իոսելիանիի տեղեկությամբ, այսօր խորհրդակցություններ կանցկացվեն «Գիրչի» և «Մոքալաքեեբի» կուսակցությունների միջև:
Ինչպես հայտարարում է Իոսելիանին, այսօր «Մոքալաքեեբին» և «Գիրչին» կհանդիպեն առաջին անգամ և կքննարկեն ընթացիկ քաղաքական հարցերը, որոնք կապված են խորհրդարան մուտք գործելու և ընտրությունների հետ:
«Հանդիպմանը մենք կխոսենք ընթացիկ քաղաքական հարցերի մասին, կխոսենք այն քաղաքական ճգնաժամի մասին, որի մեջ մենք այժմ գտնվում ենք, և դրանից դուրս գալու ուղիները: Ինձ հետաքրքրում է նրանց տեսլականը, ինչպես են նրանք տեսնում այս ամենը, ինչ ծրագրեր ունեն: Մեր դիրքորոշումը պարզ է. Ասում ենք, որ մենք ոչ մի տեղ չենք մտնում առանց համաձայնության: Սպասենք հինգերրորդ փուլին, տեսնենք, թե ինչ տեսակի համաձայնության ենք հասնելու և եթե ամեն բան ընդունելի լինի, եթե մյուսները չմտնեն, մենք կմտնենք խորհրդարան: Հետևաբար, մենք նաև մտածում ենք, թե ուրիշներն ինչ դիրք ունեն: Այս հարցի շուրջ սա «Գիրչի» հետ առաջին հանդիպումն է: Այս հարցի շուրջ մենք այլ կողմերի հետ հանդիպում չենք ունեցել»,- հայտարարել է Իոսելիանին: