«Գիրչիի» առաջնորդները լքել են ընդդիմության հանդիպումը
«Գիրչիի» առաջնորդները լքել են ընդդիմության հանդիպումը

«Գիրչիի» առաջնորդները լքել են «Լեյբորիստական կուսակցության» գրասենյակում ընթացող ընդդիմության հանդիպումը:

Ինչպես հայտարարել է «Գիրչիի» անդամ, Վախտանգ Մեգրելիշվիլին, հանդիպմանը կարծիքների տարաձայնություն է առաջացել:

«Իրոք, կարծիքների տարբերություն կա: Մենք մի քանի հարց ուղղեցինք մեր գործընկերներին, կարծես նրանք այս հարցերի պատասխանները չունեն, նրանք չէին ուզում խոսել, և մենք իմաստ չենք տեսնում մնալու: Հարցերը կապված էին նաև Նիկա Մելիայի գործի հետ, որն էր նրանց ծրագիրը, եթե տեղի ունենար ամենավատ սցենարը, ի՞նչ են ծրագրում, եթե Նիկա Մելիան ձերբակալվեր, այլ հարցեր նույնպես ունեինք, կապված այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ մեր հարաբերություններին: Ընդհանուր առմամբ, թվում է, որ այս մարդիկ չեն կարող խոսել: Նրանք մեզ հետ նույնիսկ եթերում չեն նստում: Մենք եկանք, և նրանք այստեղ էլ մեզ ոչինչ չկարողացան ասել», – հայտարարել է Վախտանգ Մեգրելիշվիլին:

«Լեյբորիստական ​​կուսակցության» գրասենյակում հանդիպումն այս պահին ընթանում է: