Այսօր, Գիորգի Գախարիան, Բրյուսել այցի շրջանակներում հանդիպելու է Ենս Սթոլթենբերգին
Այսօր, Գիորգի Գախարիան, Բրյուսել այցի շրջանակներում հանդիպելու է Ենս Սթոլթենբերգին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր սկսում է իր երկօրյա պաշտոնական այցը Բրյուսել:

Կառավարության ղեկավարի պաշտոնում Բրյուսել առաջին պաշտոնական այցի շրջանակներում Գիորգի Գախարիան բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացնելու Եվրահանձնաժողովում, Եվրոպական խորհրդում, Եվրախորհրդարանում ՆԱՏՕ-ի շտաբակայանում:

Վարչապետի մամլո ծառայության փոխանցմամբ, այսօր Գախարիան հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին, որից հետո կողմերը կանցկացնեն համատեղ մամլո ասուլիս:

«Երկօրյա այցի  շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրահանձնաժողովի նախագահ Մարգարիտիս Սխինասի, Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ-Մարիա Սասոլիի, Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելիի հետ»,- ասվում է տեղեկության մեջ:

Վրաստանի պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին: