Այսօր բացվելու է էլեկտրոնային երաժշտության Summer Set փառատոնը

Այսօր բացվելու է էլեկտրոնային երաժշտության Summer Set փառատոնը: Տեղեկությունն այս մասին տարածում է Զբոսաշրջության ազգային վարչությունը:

Փառատոնի առաջին, շնորհանդեսային միջոցառումն անցկացվելու է վագոն վերանորոգող գործարանի առաջին տաղավարում: Մեկօրյա միջոցառման մասնակիցներն են լինելու. Cigarettes After Sex, WhoMadeWho, Koreless, Gidge և Baikal:

Փառատոնն անցկացվում է «Check in Georgia 2018»-ի շրջանակներում:

Սկզբում փառատոնը պետք է անցկացվեր Թբիլիսիի ծովի բաց տարածքում, սակայն օդերևութաբանների տեղեկությամբ, հուլիսի 27-ին, օրվա երկրորդ կեսից սպասվում է անձրև, որի պատճառով փոխվել է փառատոնի անցկացման վայրը: