Այսօր բացվելու է Բաթումիի դրամատիկական թատրոնի վերանանորոգված շենքը
Բաթումիի Իիլիա Ճավճավայեի անվան մասնագիտական պետական դրամատիկական թատրոնի վերանանորոգված շենքը բացվելու է այսօր:
Միջոցառմանը ներկա է գտնվելու է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Թատրոնը նորացված շենքում գործունեությունն սկսում է պրեմիերայով: 19:00-ին ներկայացվելու է kldiashvili.ge բեմադրությունը: Ներկայացումը դրվել է Դավիթ Կլդիաշվիլու ստեղծագործության հիման վրա և ռեժիսորն է Անդրո Էնուքիձեն:
Պետական դրամատիկական թատրոնի վերանորոգումն սկսվել էր 2015 թվականին և «Քարթու» հիմնադրամի կողմից ֆինանսավորվել 14,5 մլն լարիով: Թատրոնը նախատեսված է 480 հոգու համար և հարմարեցված՝ սահմանափակ ունակություններով անձանց: