Այսօր այստեղ հավաքվել ենք արժանի մարդիկ, որ ամբողջ Վրաստանին, և ոչ միայն Վրաստանին ցույց տանք, որ փողը ամեն ինչ չի նշանակում. Նինո Բուրջանաձե
Այսօր այստեղ հավաքվել ենք արժանի մարդիկ, որ ամբողջ Վրաստանին, և ոչ միայն Վրաստանին ցույց տանք, որ փողը ամեն ինչ չի նշանակում, արժանապատվությունն ավելի կարևոր է, քան փողը,- այս մասին Ռուսթավելիի պողոտայում, խորհրդարանի շենքի մոտ ընթացող հանրահավաքին հայտարարել է Նինո Բուրջանաձեն:
Նրա խոսքով, ոչ ոք չի կարող գնել վրաց ժողովրդին:
«Այսօր այստեղ հավաքվել ենք արժանի մարդիկ, որ ամբողջ Վրաստանին, և ոչ միայն Վրաստանին ցույց տանք, որ փողը ամեն ինչ չի նշանակում: Որ նույնիսկ աղքատ երկրում արժանապատվությունն ավելի կարևոր է, քան փողը և մեծ փողը: Այսօր դուրս եկավ մի պետական պաշտոնյա և ասաց, որ քիչ մարդ կլինի: Ես հիշում եմ 2003 թվականը, երբ Էդուարդ Շևարդնաձեն պնդում էր, որ դուք ոչինչ չեք կարող անել, հազար մարդ է խորհրդարանի դիմաց: Մենք կարողացանք փրկել երկիրը և գործը առաջ տանել ՝ պայքարելով մինչև վերջ: Այսպիսով, մենք հիմա կարող ենք դա անել: Այո, նրանք չեն կարող մեզ հետ տանել, չեն կարող մեզ գնել: Նախ ՝ ձեզ չեն կարող գնել: Մեր միասնությունը երկիրը փրկելու միակ հնարավորությունն է»,- հայտարարել է Նինո Բուրջանաձեն: