Ախալքալաքում բացվում է 20-րդ Արդարադատության տունը: Տոնական միջոցառումը բացելու է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
Արդարադատության նախարարության տեղեկությամբ, Ախալքալաքիի արդարադատության տունը Բորժոմիից և Ախալցխայից հետո երրորդն է Սամցխե-Ջավախքում, որտեղ տեղի բնակչությունը կկարողանա պետական և մասնավոր սեկտորի ավելի քան 400 ծառայություն ստանալ նվազագույն ժամկետում և հարմարավետ միջավայրում: Արդարադատության տան մոտ Ախալքալաքում բացվելու է նաև Հարսանյաց տուն:
Գերատեսչության տեղեկությամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետում մինչ այժմ չկար Հարսանյաց տոնական տարածք:
Ախալքալաքիի արդարադատության տունը ներառում է 602 քառակուսի մետր և գտնվում է Ազատության փողոցում: Այն կառուցվել է ճարտարապետ Միխեիլ Գիորգոբիանու նախագծով:
Արդարադատության տան բացմանը ներկա են գտնվելու գործադիր և օրենսդիր իշխանության անդամներ, փախստականների, առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին, ինչպես նաև բիզնես-օղակների ներկայացուցիչներ: Հյուրերի թվում է լինելու Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ում Թեա Ծուլուկիանին անձամբ է հրավիրել միջոցառմանը, որպեսզի առավել լավ ծանոթանար Վրաստանում ծառայությունների մատչելիության տեսանկյունից իրականացված արդյունավետ բարեփոխումների արդյունքների հետ:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո արդարադատության տան բացումը նշելու համար Ախալքալաքում անցկացվելու է մեծ համերգ, երեկոն կավարտվի հրավառությամբ:
Արդարադատության նախարարության տեղեկությամբ, Ախալքալաքիի արդարադատության տունը վերջին տարիների ընթացքում կառուցված արդեն ութերորդ մասնաճյուղն է: