Թեա Ծուլուկիանին Հայաստանի արդարադատության նախարարին հրավիրել է Ախալքալաք, Արդարադատության տան բացմանը
Թեա Ծուլուկիանին Հայաստանի արդարադատության նախարարին հրավիրել է Ախալքալաք, Արդարադատության տան բացմանը

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է հայ գործընկերոջը, Արտակ Զեյնալյանին: Տեղեկությունն այս մասին Առաջին ալիքին տրամադրել է Վրաստանի արդարադատության նախարարության մամլո ծառայությունը:

Երկու երկրների արդարադատության նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում Հայաստան-Վրաստան հարաբերության ավանդույթները և քննարկել հետագա հարաբերություններին վերաբերող հարցեր:

Թեա Ծուլուկիանին Արտակ Զեյնալյանին ծանոթացրել է Վրաստանում արդարադատության նախարարության գլխավորությամբ անցկացված բարեփոխումների հետ և խոսել գերատեսչության առաջիկա ծրագրերի մասին: Նա երկկողմ հանդիպմանը ընդգծել է արդարադատության բարեփոխման, կանանց և երեխանների իրավունքների պաշտպանության, պետական ծառայությունների մատչելիության և կալանավորների ռեսոցիալիզացիայի, վերականգնման ուղղությամբ իրականացված բարեփոխումները:

«Մենք համաձայնել ենք, որ ստեղծվելու են աշխատանքային խմբեր այս ոլորտներում փորձի փոխանակման նպատակով, համաձայնել ենք, որ ենթակառուցվածքային նախագծերը, այդ թվում, արդարադատության տները, կբացենք միասին, որպեսզի մեր գործընկերները տեղում տեսնեն, որքան կարևոր է ծառայությունների հասանելիությունը քաղաքացիների համար: Առաջին նման բացումը տեղի է ունենալու շուտով – մենք համատեղ բացելու ենք Ախալքալաքիի Արդարադատության տունը, համաձայնել ենք, որ վրաց և հայ կալանավորները փոխանցվելու են համապատասխան երկրներին, որպեսզի ընտանիքներին առավել հեշտ լինի հաղորդակցվել նրանց հետ՝ պատիժը կրելու ժամանակահատվածում»,- հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարը:

Թեա Ծուլուկիանին Երևանում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Գագաթնաժողովն անցկացվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հովանավորությամբ: Միջոցառումը մեկնարկել է հոկտեմբերի 7-ին և շարունակվելու է մինչև հոկտեմբերի 12-ը: Գագաթնաժողովին ներկա են շուրջ 40 երկրի պետական ղեկավարներ – նախագահներ, վարչապետներ և նախարարներ: