Պորտուգալիայի մայրաքաղաքում սկսվում է Եվրոպայի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթներից մեկը:
Եվրատեսիլ երգի 63-րդ մրցույթի առաջին կիսաեզրափակիչ շոուն այսօր կայանալու է Լիսաբոնում, որտեղ 19 երկրների ընտրալ երաժիշտներ պայքարելու են եզրափակչում հայտնվելու համար:
Այս տարի եվրափառատոնին Վրաստանը ներկայացնելու է «Իրիաո» էթնո-ջազ բենդը, որը երգելու է երկրորդ կիսաեզրափակչում, մայիսի 10-ին: «Իրիաո»ն- կատարելու է «Քեզ համար» երգը:
«Ալտիս արենա»-ի բեմում երկրորդ կիսաեզրափակչում ելույթ է ունենալու 18 մասնակից: Հանդիսատեսը և ժյուրին ընտրելու են նրանցից 10 լավագույնին, որոնք ելույթ կունենան մայիսի 12-ին: