Այսօր անցկացվելու է Խորավայի փողոցում սպանության գործն ուսումնասիրող ժամանակավոր քննչական հանձնաժողովի առաջին նիստը
Այսօր անցկացվելու է Խորավայի փողոցում սպանության գործն ուսումնասիրող ժամանակավոր քննչական հանձնաժողովի առաջին նիստը, որին ընդունելու են հանձնաժողովի դրույթը,- այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Սերգի Կապանաձեն, ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքով, դրույթը հաստատվելու է հունիսի 11-ին, խորհրդարանի բյուրոյի նիստին:
«Հունիսի 8-ին հանդիպելու եմ Զազա Սարալիձեի և նրա ներկայացուցիչների հետ: Ինչպես նաև վաղը անցկացվելու է առաջին նիստը, որտեղ ընդունելու են դրույթը, իսկ հանձնաժողովի բովանդակային աշխատանքը կլինի հաջորդ շաբաթ»,- մեկնաբանել է Սերգի Կապանաձեն:
Ինչ վերաբերում է ժողովրդական պաշտպանի հետ հանդիպմանը, պատգամավորի հայտարարությամբ, համաձայնել են Նինո Լոմջարիայի հետ սերտ համագործակցության և տեղեկության փոխանակման շուրջ: