Այս տարի զբոսաշրջության ոլորտում առաջնահերթությունը կտրվի ներքին տուրիզմին. Թորնիկե Ռիժվաձե
Աջարիայի կառավարության ղեկավար Թորնիկե Ռիժվաձեն հայտարարել է, որ համաճարակի պատճառով այս տարի զբոսաշրջության ոլորտում առաջնահերթությունը կտրվի ներքին տուրիզմին:
Աջարիայի Կառավարության ղեկավարը կոչ է անում ինչպես մասնավոր ընկերություններին, այնպես էլ պետական կազմակերպություններին հարմարվել աշխարհում համաճարակի պատճառով ստեղծած նոր սկզբունքներին:
«Ներքին տուրիզմին կտրվի խիստ առաջնահերթություն: Կարևոր է, որ ինչպես պետական գերատեսչությունները, այդ թվում Աջարիայի զբոսաշրջության վարչությունը, ինչպես նաև ծառայությունների և արտադրանքի զարգացման ոլորտում աշխատող բոլոր պետական գերատեսչությունները, ներառյալ մասնավոր հատվածը և բիզնեսը գործարկվի համաճարակի պատճառով ստեղծված նոր իրավիճակի հիման վրա՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս» – հայտարարել է Թորնիկե Ռիժվաձեն: