Այս տարի խնձորի արտահանման ծավալը 14 անգամ գերազանցում է 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին
Ըստ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության տվյալների, 2020 թվականի օգոստոսի 1-ից դեկտեմբերի 6-ը արտահանվել է 6 207 տոննա խնձոր՝ 2,7 միլիոն դոլար արժողությամբ:
Ըստ նախարարության տվյալների, նշված ժամանակահատվածում խնձորի արտահանման ծավալը 14 անգամ գերազանցում է 2019 թվականի նույն ժամանակահատվածի արտահանման ծավալի ցուցանիշին, իսկ արտահանման արժեքն ավելացել է 2.4 մլն ԱՄՆ դոլարով:
Այս տարի արտադրված խնձորի արտահանումը հիմնականում իրականացվել է Ռուսաստանի Դաշնություն, մասնավորապես՝ 5 945 տոննա: Արտահանում է իրականացվել նաև Ղազախստան, Հայաստան, Սինգապուր և Հոնկոնգ: