Այս պահին գլխավորն այն է, որ Չորչանա գյուղում ներկայիս իրավիճակն հանգիստ է և կայուն. Թամար Խուլորդավա
Այս պահին գլխավորն այն է, որ Չորչանա գյուղում ներկայիս իրավիճակն հանգիստ է և կայուն, – այս հայտարարությունը արել է խորհրդարանական մեծամասնության անդամ, Թամար Խուլորդավան:
Նրա խոսքով, կարևորն այն է, որ բռնազավթված գծի մոտ ապրող մարդկանց վտանգ չի սպառնում:
«Մեզ համար կարևոր է, որ բռնազավթված գծի երկայնքով բնակվող մեր քաղաքացիներին, ոչ կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքում և ոչ էլ բռնազավթված տարածքում մնացած մեր քաղաքացիներին վտանգ չի սպառնում: Հետևաբար, ամեն ինչ արվում է և արվելու է հետագայում, որպեսզի տեղի չունենա իրավիճակի սրում», – ասել է պատգամավորը:
Ինչպես նշել է պատգամավորը, Վրաստանի կենտրոնական իշխանությունները դրա համար անում են հնարավորինս:
«Այն տարածքը, որտեղ տեղակայված են վրաց իրավապահները, վերահսկվում է Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից: Նրանք մնում են տեղում և իհարկե կլինեն այնտեղ: Այս դիրքորոշումը չի փոխվելու: Մեր դիրքորոշումը զգույշ է, սակայն միևնույն ժամանակ սկզբունքային», – նշել է Թամար Խուլորդանավ: