Այս երկիրը մեզ է պատկանում և ազատությունը չենք զիջելու. Մամուկա Խազարաձե
Այսօր «Լելոն» այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ միասին հավաքվել է այն բանի համար, որ այս երկրում ընդմիշտ վերջ դրվի ստին, ոչ մեկ չհամարձակվի խլել ազատ քաղաքացու ձայնը,- այս մասին «Լելոյի» առաջնորդ Մամուկա Խազարաձեն հայտարարել է խորհրդարանի առջև ընթացող հանրահավաքում:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Խազարաձեն, պայքարը կլինի անզիջում, որում նրանք անպայման կհաղթեն:
«Այսօր մենք ներկայացնում ենք տարբեր կուսակցություններ, սակայն այսօր ամենամեծ կուսակցությունը Վրաստանն է: Մենք պետք է բարձրանանք յուրաքանչյուր կուսակցության մակարդակից և մտածենք մեր երկրի մասին: Երկիր, որն անընդհատ պայքարում է հանուն ազատության, երկիր, որին բախտ է վիճակված պայքարել հանուն ազատության ու անկախության: Բոլորին հորդորում եմ, որ պայքարը կլինի անզիջում, քանի որ պայքարը վերաբերում է մեր երկրին, մեր հայրենիքին, վաղվա օրվան: Մենք անպայման հաղթելու ենք:
Ոչ ոք չի մտնի այս խորհրդարան, քանի որ դավաճանների, ձայների գողերի հետ գործ չպետք է ունենալ: Եթե ուզում ենք, որ հաջորդ սերունդը դուրս գա այս դժվարություններից, եթե ուզում ենք, որ երկիրը արագ զարգանա, եթե ուզում ենք մեկընդմիշտ լինել ազատ, եվրոպական երկիր, պետք է պայքարել մինչև վերջ: Ազատությունը միանգամյա գործողություն չէ, ազատությունն ամենօրյա պայքար է»,- հայտարարել է Մամուկա Խազարաձեն: