Այովա նահանգի Գրինֆիլդ քաղաքում տորնադոն մի քանի զոհ և տասնյակ վիրավորներ է թողել
Այովա նահանգի Գրինֆիլդ քաղաքում ուժեղ տորնադոյի պատճառով մի քանի մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ տուժել են։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հենվելով տեղական իշխանությունների վրա։
Տորնադոյի հետևանքով վնասվել են մայրուղիներ, բնակելի տներ և տեղական ենթակառուցվածքներ։
«Տորնադոն ավերել է այս քաղաքի զգալի մասը», – ասել է Պետական պարեկությունը։
Մահացածների ստույգ թվի մասին տեղեկություններ այս պահին չկան։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, քանի որ տորնադոն վնասել է տեղի հիվանդանոցը, վիրավորներին տեղափոխել են մոտակա քաղաքներ։
Բացի այդ, Այովա նահանգի նահանգապետը բնական աղետների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել 15 շրջաններում։