Այո, ստիպված եմ եղել խախտել այն հերթականությունը, որի մասին հայտարարել եմ քաղաքականություն գալու ժամանակ, սակայն երբ խոսքը վերաբերում է քո ժողովրդին, երկրին, համառությունը սեփական անձի հետ սխալ է
Այո, ստիպված եմ եղել խախտել այն հերթականությունը, որի մասին հայտարարել եմ քաղաքականություն գալու ժամանակ, սակայն երբ խոսքը վերաբերում է քո ժողովրդին, երկրին, համառությունը սեփական անձի հետ սխալ է

Այո, ստիպված եմ եղել խախտել այն հերթականությունը, որի մասին հայտարարել եմ քաղաքականություն գալու ժամանակ, սակայն երբ խոսքը վերաբերում է քո ժողովրդին, երկրին և իրավիճակը պահանջում է փոփոխություն, համառությունը սեփական անձի հետ սխալ է,- նշված հայտարարությունն արել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին, կուսակցության համագումարին խոսքով ելույթ ունենալիս:

Ինչպես նշել է Բիձինա Իվանիշվիլին, այսօր չի պատրաստվում մանրամասն զեկույց ներկայացնել կառավարության գործունեության և ձեռքբերումների մասին, սակայն ընդգծում է հաղթանակը, որը իշխանությունն ունեցել է կարճ ժամանակում:

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահի գնահատմամբ, Վրաստանը վերջին տարիների ընթացքում ապրել է ժողովրդավարական փոխակերպում, որը ամենակարևորն է: