Այնպիսի լուրջ ալիքներ են ներգրավված բանակցություններում, որ կարծում եմ պատվաստանյութը Վրաստան կներկրվի մեկ ամսից. Թենգիզ Ցերցվաձե
Կարևորն այն է, որ լինի բարձրորակ պատվաստանյութ և ներմուծվի կարճ ժամկետում,- այս մասին Վրաստանի ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Նրա խոսքով, Վրաստանը գործնականում աշխատում է բոլոր պատվաստանյութերի ուղղությամբ:
«Այդ թվում «Փայզերը», «Մոդերնան», «Օքսվորդի» և չինական պատվաստանյութերը և այլն: Աշխատանքներն ու բանակցությունները գնում են բոլոր ուղղություններով, բայց երկու պատվաստանյութերի ներկրումն ամենաիրատեսականն է թվում: Դրանք են ՝ «Աստրազենեկայի» պատվաստանյութը և երկրորդը չինական պատվաստանյութերից մեկը: Հիմնական հարցն այն է, որ բարձրորակ պատվաստանյութ լինի ու շուտ սկսվի ներարկումը: Քանի որ, ըստ պաշտոնական ալիքների, Վրաստանը ստիպված կլինի շատ սպասել կովաքս հարթակին, և մենք չենք ցանկանում այդքան սպասել: Այս արտադրող երկրների հետ ընթանում են ուղղակի բանակցություններ», – հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն:
Նրա խոսքով, Վրաստանին այս հարցում շատ են օգնում առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը և կազմակերպության եվրոպական բյուրոյի տնօրենը: Գործընթացին ներգրավված են նաև այն դեսպանները, որոնց երկրները արտադրում են պատվաստանյութը:
Թենգիզ Ցերցվաձեի պարզաբանմամբ, ամենից մեծ հավանականությունը ունի «Աստրազենեկայի» և չինական պատվաստանյութի ներկրումը: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի հայտարարությամբ, երկու պատվաստանյութն էլ լավն են:
«Դրանք լուրջ առավելություն ունեն «Pfizer» և «Moderna» պատվաստանյութերի նկատմամբ, որ հատուկ պահեստավորման կարիք չունեն: Այս պատվաստանյութերը սովորաբար պահվում են սենյակային ջերմաստիճանում, ուստի դրանք շատ ավելի հեշտ է տեղափոխվել, քան այդ երկու պատվաստանյութերը: Նրանք ցույց տվեցին հուսալիության և պաշտպանության նույն տոկոսը, մինչև 95 տոկոս: Եթե այս երկու պատվաստանյութերից որևէ մեկը մտնի, ես անձամբ ողջունում եմ դա: Դեռ ոչ մեկ չգիտի, թե երբ կներմուծվի պատվաստանյութը, սակայն իմ կարծիքով այնպիսի լուրջ ալիքներ են ներգրավված բանակցություններում, որ պատվաստանյութը Վրաստան կներկրվի մեկ ամսից»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: