Այն ժամանակվա կառավարական ղեկավարության սուր դիրքորոշումը աշխատանքի անվտանգության տեսանկյունից, չի տվել ընդունել ճիշտ միջոցներ. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի արտահերթ նիստը սկսել է Տղիբուլիում տեղի ունեցած ողբերգության մասին զրուցելով: Ինչպես նշել է Կոբախիձեն, այն ժամանակվա կառավարական ղեկավարության սուր դիրքորոշումը աշխատանքի անվտանգության տեսանկյունից, խորհրդարանին թույլ չի տվել ընդունել ճիշտ միջոցներ և իրականացնել համապատասխան փոփոխություններ:
Ինչպես նշել է Կոբախիձեն, Մինդելի հանքահորում տեղի ունեցած միջադեպը մեծ ցավ է բոլորի համար:
«Այսօր ողբերգության հետևանքով զոհվել է չորս մարդ, որը մեծ ցավ է յուրաքանչյուրիս համար, ցանկանում եմ ցավակցել զոհվածների ընտանիքներին և ողջ Վրաստանին: Պետք է ընդունենք համապատասխան միջոցներ, քանզի նման դեպքերը այլևս չկրկնվեն»,-հայտարարել է Կոբախիձեն:
Նրա խոսքերով, վարչապետ Մամուկա Բախտաձեն ընդունել է շատ ճիշտ և սկզբունքային որոշում, որի համաձայն հանքահորը փակվել է:
Խորհրդարանի նիստին մեկ րոպե լռությամբ հարգել են Մինդելի հանքահորում զոհված հանքափորների հիշատակը:
Հեղինակ -
Edgar Barsegyan