Այն ինչ տեղի է ունեցել դա սպանություն է, մեծ դժբախտություն մեզ համար. Գիորգի Կվիրիկաշվիլի
Ռուսաստանը չի խուսափելու պատասխանատվությունից, որը նրա վրա է դրվում Արչիլ Տատունաշվիլիի մահվան կապակցությամբ և այդ պատասխանատվությունը ֆիքսված է միջազգային բանաձևերում,-այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արել է կառավարության այսօրվա նիստին:
Ինչպես հայտարարել է վարչապետը, Ռուսաստանը պատասխան է տալու բռնազավթված տարածաշրջաններում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ:
«Ռուսաստանը չի խուսափելու պատասխանատվությունից, որը նրա վրա է դրվում Արչիլ Տատունաշվիլիի մահվան կապակցությամբ և այդ պատասխանատվությունը ֆիքսված է միջազգային բանաձևերում: Այդ դիրքորոշումը ֆիքսվել է մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքի ջանքերով: Բանաձևերում հստակ ասված է, որ բռնազավթված տարածաշրջաններում մարդու իրավունքների խախտման համար պատասխանատու է այդ տարածաշրջաններում վերահսողություն իրականացնող ուժը: Իհարկ է, այն ինչ տեղի է ունեցել դա սպանություն է, մեծ դժբախտություն մեզ համար»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետը նշել է, որ պետությունը պետք է ուշադրություն դարձնի Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքին:
Հեղինակ -
Edgar Barsegyan