«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դատական հայց է ներկայացրել Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի դեմ, որը այն հայտարարել է աջ ծայրահեղական կազմակերպություն
Գերմանիայի ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը դատական հայց է ներկայացրել Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի (BfV) դեմ, որը այն հայտարարել է աջ ծայրահեղական կազմակերպություն։
Այս մասին հաղորդում է Spiegel-ը։
Կուսակցության առաջնորդ Ալիս Վայդելի մամուլի խոսնակ Դանիել Թափը հաստատել է, որ դատական հայցը ներկայացվել է Քյոլնի համապատասխան վարչական դատարան։
Գերմանիայում «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցությունը հայտարարվել է աջ ծայրահեղական կազմակերպություն։ Համապատասխան որոշումը կայացրել է Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակը, որը մի քանի ամիս ուսումնասիրել էր կուսակցության գործունեությունը։ Հաշվետվությունը բաղկացած է ավելի քան 1100 էջից։ Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի տվյալներով՝ զեկույցը պարունակում է բազմաթիվ ապացույցներ, որոնք ապացուցում են կուսակցության հակասահմանադրական բնույթը։ Սա չի նշանակում, որ կուսակցությունն արգելված է, բայց այն ծառայություններին տալիս է դրա նկատմամբ վերահսկողության ավելի մեծ լիազորություններ՝ հնարավոր դարձնելով հանդիպումների մոնիթորինգը և հեռախոսազանգերի գաղտնալսումը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը վերջերս ժողովրդականություն է ձեռք բերել և նույնիսկ առաջին անգամ վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է գրավել։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը շահեց 152 մանդատ՝ գրեթե կրկնակի ավելի, քան ուներ, և դարձավ հիմնական ընդդիմադիր ուժը։