Այաթոլլահ Ալի Խամենեի. Իրանը դեռևս գտնում է, որ Զանգեզուրի միջանցքի գաղափարը չի համապատասխանում Հայաստանի շահերին
Իրանը դեռևս համարում է, որ Զանգեզուրի միջանցքի գաղափարը չի համապատասխանում Հայաստանի շահերին։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Խամենեին ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության կարևորությունը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունները զարգանալու են փոխադարձ շահերի հիման վրա՝ անկախ այլ երկրների քաղաքականությունից։
Իրանի հոգևոր առաջնորդը նաև հավելել է, որ օտար պետությունները չպետք է միջամտեն հարևան երկրների հարաբերություններին։