Այաթոլլահ Ալի Խամենեի - Այսօրվա հանրահավաքը Թեհրանում նախազգուշացում էր ամերիկացի քաղաքական գործիչներին դադարեցնել իրենց խաբուսիկ գործողությունները
Այաթոլլահ Ալի Խամենեի - Այսօրվա հանրահավաքը Թեհրանում նախազգուշացում էր ամերիկացի քաղաքական գործիչներին դադարեցնել իրենց խաբուսիկ գործողությունները

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սոցիալական ցանցերում գրել է, որ այսօրվա հանրահավաքը Թեհրանում նախազգուշացում էր ամերիկացի քաղաքական գործիչներին դադարեցնել իրենց խաբուսիկ գործողությունները։

Նա ասել է, որ սա պատմական օր է։

«Այս հսկայական, վճռականությամբ լի ցույցերը խափանեցին արտաքին թշնամիների ծրագրերը, որոնք պետք է իրականացնեին տեղացի վարձկանները: Իրանական ազգը ցույց տվեց իր ուժն ու ինքնությունը իր թշնամիների դեմ: Սա նախազգուշացում էր ամերիկացի քաղաքական գործիչներին դադարեցնել ստելը», – գրել է Ալի Խամենեին։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, այսօր Իրանում տեղի էին ունենում Այաթոլլա Ալի Խամենեիի կառավարությանը աջակցող ցույցեր։