Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմը փաստացի ոչնչացվել և կործանվել է Իսլամական Հանրապետության հարվածներով
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին շնորհավորել է երկրի ժողովրդին Իսրայելի նկատմամբ հաղթանակի կապակցությամբ։
Նրա խոսքով՝ «սիոնիստական ռեժիմը փաստացիորեն ոչնչացվել է»։
«Շնորհավորում եմ կեղծ սիոնիստական ռեժիմի պարտությունը։ Այս քաոսի և բոլոր հայտարարությունների ֆոնին սիոնիստական ռեժիմը փաստացիորեն ոչնչացվել է և կործանվել է Իսլամական Հանրապետության հարվածներով», — հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդը։