Ախոնդրոպլազիայի բուժման համար նախատեսված Վոսորիտիդ դեղամիջոցի հասանելիությունը կավելանա
Ախոնդրոպլազիայի բուժման համար նախատեսված Վոսորիտիդ դեղամիջոցի հասանելիությունը կավելանա

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հազվագյուտ հիվանդությունների խնդրով աշխատող համակարգող խորհրդի հերթական նիստը։ Հանդիպմանը քննարկվել է ախոնդրոպլազիայի բուժման համար « Վոսորիտիդ դեղամիջոցի հասանելիության բարձրացման նախաձեռնությունը։

Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի խոսքով, կառավարության հետ համաձայնեցնելով և հաշվի առնելով հիվանդների անվտանգությունն ու նրանց այլ շահերը, կավելանա Վոսորիտիդ դեղամիջոցով բուժման հասանելիությունը, ըստ որի հիվանդները կկարողանան դեղորայքը ստանալ հնարավորինս մոտ իրենց տներին, ամբուլատոր ծառայություններ մատուցող հաստատություններում:

Առողջապահության նախարարությունը նշում է, որ հիվանդները կստանան այս ծառայությունը ողջ Վրաստանում, և բացառության կարգով կթույլատրվի դեղը տանել արտերկիր՝ պայմանով, որ ընթացակարգերն իրականացվեն որակյալ բուժանձնակազմի հսկողության ներքո։

Ախոնդրոպլազիայի համախտանիշով երեխաների ծնողներ, համակարգող խորհրդի անդամներ և փոխնախարարներ Թամար Գաբունիան և Իրինե Ցակաձեն մասնակցել են հազվագյուտ հիվանդությունների խնդրով աշխատող համակարգող խորհրդի նիստին։