Axios - Թրամփը Զելենսկիի և Ռուտտեի հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Պուտինը չի ցանկանում հրադադար, նա նախընտրում է պատերազմն ավարտելու համապարփակ համաձայնագիր
Axios - Թրամփը Զելենսկիի և Ռուտտեի հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Պուտինը չի ցանկանում հրադադար, նա նախընտրում է պատերազմն ավարտելու համապարփակ համաձայնագիր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Զելենսկիին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին ասել է, որ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում հրադադար, նա նախընտրում է պատերազմն ավարտելու համապարփակ համաձայնագիր։

Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը այս մասին գրել է X սոցիալական ցանցում՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։

Աղբյուրին հղում անելով՝ Ռավիդը նաև հրապարակել է Դոնալդ Թրամփի մեջբերումը. «Կարծում եմ՝ արագ խաղաղության համաձայնագիրն ավելի լավ է, քան հրադադարը»։

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջի ռազմաբազայում։ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունները տևել են մոտ երեք ժամ։