Axios-ի լրագրող - Եգիպտոսում կայանալիք խաղաղության գագաթնաժողովին՝ Գազայում հրադադարի հասնելու նպատակով ԱՄՆ-ն նաև հրավիրել է Հայաստանին, Ադրբեջանին և, որոշ աղբյուրների համաձայն, Իրանին
ԱՄՆ-ն նաև հրավիրել է Հայաստանին, Ադրբեջանին և, որոշ աղբյուրների համաձայն, Իրանին Եգիպտոսում նախատեսված խաղաղության գագաթնաժողովին՝ Գազայի հատվածում հրադադարի քննարկման համար, հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։
Axios-ի լրագրողի խոսքով՝ ԱՄՆ-ն զգալիորեն ընդլայնել է հրավիրվածների ցանկը՝ ավելացնելով Իսպանիան, Ճապոնիան, Ադրբեջանը, Հայաստանը, Հունգարիան, Հնդկաստանը, Սալվադորը, Կիպրոսը, Հունաստանը, Բահրեյնը, Քուվեյթը և Կանադան։
Բարաք Ռավիդի խոսքով՝ աղբյուրներից մեկի համաձայն՝ Իրանը նույնպես հրավիրվել է, չնայած Իսրայելը չի մասնակցի գագաթնաժողովին։