Ախալսոփելիի անտառում մինչև հրդեհի օջախը տանող ճանապարհի հարթման գործողություններին ընդգրկվել է ռազմական տեխնիկան
Ղվարելիի մունիցիպալիտետի Ախալսոփելի գյուղի անտառում սկսել է աշխատել Պաշտպանության նախարարության ծանր տեխնիկան:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքի լրագրողը փոխանցում է տեղից, բարդ տեղանքի պատճառով, հրշեջ տեխնիկային չի հաջողվում հասնել մինչև հրդեհի օջախը, համապատասխանաբար ճանապարհի հարթման գործողության համար օգտագործում են ռազմական տեխնիկա:
Ղվարելիի մունիցիպալիտետի Ախալսոփելի գյուղի անտառում առավոտից հրդեհի մարման աշխատանքներ է իրականացնում ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ուղղաթիռը: Հրդեհաշիջման գործընթացին ներգրավված է երեք ուղղաթիռ և 70 հրշեջ-փրկարար:
Հիշեցնենք, հրդեհը Ախալսոփելիի անտառում բռնկվել էր օգոստոսի 23-ին: