Ախալգորիում ռուսական դպրոցի բացումը բռնազավթման, փաստացի գրավման և անօրեն գործողությունների մասն է. Դավիթ Զալկալիանի
Բռնազավթված Ախալգորիում ռուսական դպրոցի բացումը բռնազավթման, փաստացի գրավման և այն անօրեն գործողությունների մասն է, որը տեղի է ունենում բռնազավթված տարածաշրջաններում,-այս հայտարարությունը արել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
«Մենք նման փաստեր ունենք բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանում, որտեղ ակտիվ ընթանում է վրաց լեզվով ուսուցման արգելումը և բնական է դա նորմերի կոպիտ խախտում է, որի մասին մենք մշտապես զրուցում ենք տարբեր համաժողովների ժամանակ մեր գործընկերների հետ»,-նշել է Դավիթ Զալկալիանին:
Բռնազավթված Ախալգորիում ռուսական դպրոցը բացվել է այսօր: Բացման արարողությանը ներկա են գտնվել բռնազավթված Ցխինվալիում Ռուսաստանի այսպես կոչված դեսպանը և Դե-ֆակտո ռեժիմի ներկայացուցիչները:
Հեղինակ -
Edgar Barsegyan