Ախալցիխեից տեղափոխված բուժքրոջ վիճակը ծանր է, նրան փրկելու համար արվում է ամեն բան. Լևան Ռատիանի
Արձանագրությամբ նախատեսված բոլոր հետազոտությունները կատարվել են, կատարվում են լրացուցիչ հետազոտություններ, ամեն ինչ արվելու է նրա կյանքը փրկելու համար, – այս մասին Ախալցիխեից Թբիլիսի տեղափոխված բուժքրոջ մասին խոսելիս, հայտարարել է Առաջին համալսարանական կլինիկայի ղեկավար, Լևան Ռատիանին:
Ինչպես նշել է Լևան Ռատիանին, 27-ամյա կինը մեկուկես ժամ առաջ է ընդունվել կլինիկա, այս փուլում նրա վիճակը գնահատվում է ծանր:
«Նա թոքերի արհեստական օդափոխության վրա է, հեմոդինամիկան անկայուն է, կատարվել են արձանագրությամբ նախատեսված բոլոր հետազոտությունները, կատարվում են լրացուցիչ հետազոտություններ: Ամեն ինչ արվելու է նրա կյանքը փրկելու համար: Ինչ վերաբերում է հետազոտություններին, ապա կատարվել են ինչպես գործիքային, այնպես էլ կլինիկական հետազոտություններ, լաբորատոր հետազոտությունների տվյալներով, առանց էական փոփոխությունների, քանի որ այստեղ չճշտված ցնցում էր: Ներարկում է կատարվել, և չենք կարող ասել, թե ինչն է դրա պատճառը, դրա հաստատման համար անհրաժեշտ են ավելի խորը հետազոտություններ: Մեր նպատակն է հնարավորինս շուտ դուրս հանել հիվանդին ցնցումից և որքան հնարավոր է շուտ սկսել նրա վերականգնումը», – հայտարարել է Ռատիանին: