Ախալցիխեի մունիցիպալիտետի Մինաձե գյուղի մոտ «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ծառին և շրջվել
Ախալցիխեի մունիցիպալիտետի Մինաձե գյուղի մոտակայքում, «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ծառին և շրջվել:
Պատահարի արդյունքում տուժել է մեկ մարդ, նրան տեղափոխել են Ախալցիխեի հիվանդանոց:
Ինչպես առաջին ալիքին հայտնել են հիվանդանոցում, տուժածի մոտ նկատվել են թեթև վնասվածքներ:
Ներքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ փաստի առթիվ հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածով:
Հեղինակ -
Edgar Barsegyan