Ավտովթարի հետևանքով մահացել է Սամթավիսիի և Կասպիի եպիսկոպոս Դամիանեն
Ավտովթարի հետևանքով մահացել է Սամթավիսիի և Կասպիի եպիսկոպոս Դամիանեն

Մարտղոփիի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Սամթավիսիի և Կասպիի եպիսկոպոս Դամիանեն։

Այս առնչությամբ տեղեկություն է տարածում Վրաստանի պատրիարքարանի հանրային կապերի ծառայությունը։

Պատրիարքարանից հայտնում են, որ վթարի հետևանքով վիրավորված այլ անձինք տեղափոխվել են մոտակա բուժհաստատություն։

«Այսօր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Սամթավիսիի և Կասպիի եպիսկոպոս Դամիանեն։

Ինչպես պարզվում է այս փուլում, ավտոմեքենան վարել է վարորդը, իսկ վթարի հետևանքով տուժած մյուս անձինք տեղափոխվել են մոտակա բուժհաստատություն։

Մեր վիշտն ենք հայտնում Դամիան եպիսկոպոսի մահվան համար և ցավակցում Սամթավիսիի և Կասպիի թեմին, հանգուցյալի հոտին, ընտանիքի անդամներին և հարազատներին։

Թող Տերը օրհնի Դամիան եպիսկոպոսի անմահ հոգին և դասի նրան արդարների շարքում»,- նշվում է Պատրիարքարանի Հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության մեջ։