Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտ. Լենտեխի-Լասդիլի ճանապարհին՝ Սաղդարի գյուղի մոտ, տեղաշարժը վերականգնելու նպատակով կտեղադրվի Սարմիի ժամանակավոր կամուրջ

12:17, 29.08.2026

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ Լենտեխի-Լասդիլի ճանապարհին՝ Սաղդարի գյուղի մոտ, տեղաշարժը վերականգնելու նպատակով կտեղադրվի Սարմիի ժամանակավոր կամուրջ:  

Գերատեսչության փոխանցմամբ՝ տեղում մոբիլիզացված է ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կապալառու ընկերության համապատասխան տեխնիկան և ընթանում են ինտենսիվ աշխատանքներ:  

Նրանց իսկ տեղեկատվությամբ՝ այս պահի դրությամբ կառուցված է շրջանցիկ ճանապարհ, որով տեղաշարժը հնարավոր է բարձր անցանելիության ավտոմեքենաների համար:  

«Սաղդարի գյուղի մոտ գտնվող ավտոմոբիլային կամուրջը առատ տեղումների հետևանքով վարարած գետը քշել-տարել է: Արդյունքում՝ Սաղդարի-Լասդիլի և Ուշգուլի-Լասդիլի հատվածներում բոլոր տեսակի ավտոտրանսպորտի շարժը ժամանակավորապես սահմանափակված է:  

Սաղդարիի կամրջի մոտ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ընթանում էին կամրջատակի հունի ձևավորման և խորացման աշխատանքներ, սակայն առատ տեղումների հետևանքով գետում ջրի ծավալը զգալիորեն ավելացել է, ինչն էլ հանգեցրել է կամրջի քանդվելուն: Նոր կամրջի նախագիծն արդեն պատրաստ է, և դրա շինարարության համար անհրաժեշտ տենդերային ընթացակարգերը կսկսվեն սեղմ ժամկետներում: Սարմիի ժամանակավոր կամուրջը մինչև նոր կամրջի շինարարության ավարտը կապահովի ավտոտրանսպորտի տեղաշարժը», – ասված է ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ