Ավստրիայում ահաբեկչական հարձակման արդյունքում մահացել է ևս մեկ խաղաղ բնակիչ
Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է ևս մեկ խաղաղ բնակիչ:
Ավստրիական լրատվամիջոցների փոխանցմամբ, հարձակումների արդյունքում ընդհանուր առմամբ զոհվել է երկու կին և երկու տղամարդ:
Հատուկ գործողության ընթացքում ոստիկանությունը սպանել է նաև հարձակվողներից մեկին: «Կրոնեն Ցայտունգ» հրատարակությունը գրում է, որ հարձակումման հետևանքով վիրավորվել է 17 մարդ:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու, և այս պահին որոնվում է մեկ հարձակվող: Վիեննայում տարբեր օբյեկտներ պաշտպանում են երկրի զինված ուժերը: