Ավստրիայի նոր կառավարությունը կողմ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը
Ավստրիայի նոր կառավարությունը կողմ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը,- այս մասին հայտարարություն է արել Ավստրիայի փոխկանցլերի թեկնածու Հանս կրիստիան Շտռախեն:
Նրա խոսքերով Ավստրիայի իշխանությունները անելու են հնարավորինս Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապերը վերականգնելու համար:
Ավստրիայի նոր կառավարությունում ներկայացված են ծայրահեղ աջայինները, որոնք արդեն համաձայնել են դաշինք ստեղծել ընտրություններում հաղթանակ տարած «Ժողովրդական Կուսակցության» հետ:
Բացի այդ Ավստրիայի կանցլերի պաշտոնին ներկայացված Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ավստրիան չի ծրագրում հանրաքվե անց կացնել Եվրամիությունից դուրս գալու նպատակով և իշխանությունները հենվում են Եվրոպական կուրսի պահպանմանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan