Ավստրիայի արտաքին գործերի նախարար. Մենք աջակցում ենք Վրաստանին, հատկապես Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին մեր ռազմավարական շահն է, որ Վրաստանը ամուր հաստատվի եվրոպական ընտանիքում

21:31, 08.07.2022

Այսօր Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգն ընդունել է իր վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիին։

Ավստրիայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը ընդգծվել է Վրաստանի եվրոպական հեռանկարը, այն բանից հետո, երբ երկիրը մարտին Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։

Բացի այդ, հանդիպման թեման եղել է Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի հետևանքները։ Շալեմբերգը հայտնել է Ավստրիայի լիակատար աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

«Մենք աջակցում ենք Վրաստանի՝ ԵՄ հեռանկարի ձգտմանը։ Հատկապես Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի ֆոնին մեր ռազմավարական շահերից է բխում, որ Վրաստանը ամուր հաստատվի եվրոպական ընտանիքում»,- ասել է Շալենբերգը։

Նմանատիպ