Ավստրալիայում մի քանի հյուպատոսարան և դեսպանություն ստացել են կասկածելի ծանրոցներ
Ավստրալիայում մի քանի հյուպատոսարան և դեսպանություն ուղարկվել են կասկածելի ծանրոցներ:
Տարածված տեղեկությամբ, կասկածելի ծանրոցներն ուղարկվել է Մելբուրն քաղաքում և Կանբերում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Պակիստանի, Հունաստանի և Ինդոնեզիայի հյուպատոսարաններ և դեսպանություններ:
Տեղեկության տարածումից հետո հյուպատոսարաններից և դեսպանություններից տարհանել են աշխատակիցներին: Այս պահի դրությամբ, դիվանագիտական գերատեսչություններում գտնվում են ոստիկանությունը, հրշեջ և փրկարարական ծառայությունների աշխատակիցները: Ընթանում է հետաքննություն: