Ավստրալիայի արևելյան մասում պայքարում են ջրհեղեղի դեմ: Քվինսլենդ նահանգի ափային գոտում ուժգի անձրևը դարձել է ջրհեղեղի պատճառ:
Ջրհեղեղի պատճառով աղետի գոտում փակել են տասնյակ ավտոճանապարհներ: Հեղեղված բնակավայարերում բնակչությունն ստիպված է տեղաշարժվել նավերով:
Զուգահեռաբար, հարևան նահանգներում մինչ այժմ պայքարում են անտառային հրդեհի դեմ: Հրդեհի հետևանքով այրվել է ավելի քան 8 միլիոն հեկտար հողատարածք, ոչնչացվել՝ ավելի քան 2 000 տուն, զոհվել է 29 մարդ: