Ավլաբարի հրապարակի և մետրոյի «Ավլաբարի» կայարանի շրջակայքը կվերականգնվի
Նախատեսվում է բարեկարգել և վերանորոգել Իսանի թաղամասում, Ավլաբարի հրապարակի և Ավլաբարի մետրոյի կայարանի շրջակայքը,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մունիցիպալ կառավարության այսօրվա նիստում։
Նրա խոսքով, նախագծով կվերականգնվի մետրոյի «Ավլաբարի» կայարանի հարակից կանաչ պատը, ինչպես նաև Ավլաբարի և Երևանի պուրակները։
«Քեթեւան Դեդոփալիի պողոտայի վերականգնմանը զուգահեռ կբարեկարգվեն Ավլաբարի հրապարակի եւ «Ավլաբարի» մետրոյի կայարանի հարակից տարածքը։ Կլինի հետիոտնային տարածք և բաժանարար կղզիներ, որոնք ծածկվելու են բնական քարերով։ Նաև հրապարակում կտեղադրվեն ժամանակակից տիպի լուսադիոդային արտաքին լույսեր, կտեղադրվեն աթոռներ, կցանվի խոտածածկույթ, կմոնտաժվի ոռոգման համակարգ։ Տարածքն ամբողջությամբ հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց»,- ասել է Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, նշված աշխատանքների հաջորդ փուլը կլինի մետրոյի «Ավլաբարի» կայարանի ամբողջական վերականգնումը։