Ավելի լավ է մամուլը չափազանցնի, քան լինի սահմանափակված. Բիձինա Իվանիշվիլի
Ավելի լավ է մամուլը չափազանցնի, քան լինի սահմանափակված,-այս մասին «Վրացական երազանք ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է՝ առաջին ալիքով, «Արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ:
Բացի այդ, երկրում ստեղծված իրավիճակի մասին զրուցելիս, «Վրացական երազանք» կուսակցության նախագահը նշել է, որ Վրաստանի տնտեսությունը չի հասցնում ժողովրդավարության զարգացման արագ տեմպերին:
«Այս ֆոնին մամուլը շատ հաճախ չափազանցնում է, սակայն լավ է ազատ մամուլը, ավելի լավ է չափազանցնի, քան լինի սահմանափակված: Տնտեսությունը դեռևս չի հասցնում, ժողովրդավարական մասը այնպես արագ չի զարգանում: Նկատի ունեմ ժողովրդավարական արժեքները երկրում ավելի արագ են զարգանում և տնտեսությունը չի հասցնում դրան»,-հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan