Ավել գործ չունեմ, ևս վեց ամիս սպասել միջազգային կազմակերպությունների եզրահանգումներին. Միխեիլ Սաակաշվիլի
Չենք պատրաստվում ձեռքերը ցած դնել, կողքից նայել և մնալ միայն միջազգային կազմակերպությունների եզրահանգումներին, ավել գործ չունենք, ևս վեց ամիս սպասել ոմանց եզրահանգումներին,-այս մասին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է ֆեյսբուք լայվի ժամանակ:
Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել կողմնակիցներին և ասել, որ ոչ մի բանից չվախենան:
«Ընկերներ, մեր դիտորդներ, մեր ակտիվիստներ, սովորական քաղաքացիներ, չվախենաք նրանք ուժեղ չեն, նրանք չունեն նաև անվտանգության ապարատ: Նրանք նույնիսկ շատ գումար էլ չունեն: Դուք գիտեք, չզիջեք նրանց: Չենք պատրաստվում ձեռքերը ցած դնել, կողքից նայել և մնալ միայն միջազգային կազմակերպությունների եզրահանգումներին, ավել գործ չունենք, ևս վեց ամիս սպասել ոմանց եզրահանգումներին: Վրաստանը հաղթելու է, նրանք արդեն պարտվել են»,-հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին: