Ավարտվել է Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Ադրբեջանի Հանրապետություն
Ավարտվել է Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Ադրբեջանի Հանրապետություն

Ավարտվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Ադրբեջանի Հանրապետություն։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում Վրաստանի կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ։

Վարչապետի գլխավորած վրացական պատվիրակության կազմում էին առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։