Մանավի ուսումնական բազայում անցկացվել է Հատուկ գործողությունների հրամանատարության հերթական հոսքի՝ հատուկ նշանակության որակավորման ծրագրի թողարկման արարողությունը։ Տեղեկությունը տարածում է ՊՆ-ն։
Գործակալության տվյալներով՝ հատուկ գործողությունների հրամանատար, գնդապետ Թեյմուրազ Կլատեիշվիլին շրջանավարտներին վկայականներ է տվել և հաջողություն մաղթել մասնագիտական գործունեության մեջ։
«Հատուկ նշանակության որակավորման ծրագիրը բաղկացած էր մի քանի մոդուլներից, այդ թվում՝ փոքր միավորների մարտավարություն, խաչաձեւ ուսուցում, մասնագետների վերապատրաստում, պլանավորման գործընթաց և ամփոփ ուսուցում: Ծրագրի շրջանակներում վերապատրաստվողները անցել են նաեւ հրդեհաշիջման, աէրոմոբիլային, բժշկական եւ ինժեներական պատրաստություն»,- նշվում է տեղեկատվության մեջ։