Ավանդաբար ասում ենք, որ մենք պետք է մեր երեխաներին հեռացնենք հեռուստացույցից, հիմա մենք ծնողներից խնդրում ենք, որ միացնեն «Առաջին ալիք – կրթությունը». Վասիլ Մաղլափերիձե
«Հեռուստադպրոց» նախագծի շրջանակներում ներկայացված կլինի այն ուսումնական ծրագիրը, որը հետագայում կպահանջվի աշակերտներից, – հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն:
«Վարակի տարածման պատճառով, ուսումնական գործընթացը դադարելուն պես, կրթության նախարարությունը և Առաջին ալիքը սկսեցին աշխատել «Հեռուստադպրոց» նախագծի վրա: Կրթության նախարարության մասնագետները և Վրաստանի Առաջին ալիքի աշխատակիցները, կարելի է ասել, աշխատել են 24 ժամ՝ փաստորեն, անհնարինը դարձրել են հնարավոր: Այս մեծության հեռարձակման ցանց ստեղծելը հեշտ չէ: Բոլորը ոգևորությամբ ներգրավված էին: Այսօր գուցե կատարյալ չլինի, բայց մենք հետագայում կշարունակենք աշխատել: Արդեն ստեղծվել է շատ հետաքրքիր ծրագիր: Ընդ որում, կարծում են, որ նախագիծը կշարունակվի անգամ ճգնաժամից հետո: Կարելի է վստահորեն ասել, որ տեղի է ունեցել պատմական դեպք: Ովքեր կմիացնեց հեռուստացույցը, ավելի լավ կտեսնեն, լոգոն կփոխվի, երկրորդ ալիքը կկոչվի «Առաջին ալիք – կրթություն»: Մենք որոշեցինք, որ սա կլինի մշտական նախագիծ ՝ դպրոցական, ուսուցողական ծրագիր», – ասաց Վասիլ Մաղլափերիձեն:
Ըստ նրա, ալիքը կշարունակի աշխատել «Առաջին ալիքի – կրթություն» նախագծի շրժանակներում հեռուստադիտողին ավելի բազմերանգ ծրագիր առաջարկելու ուղղությամբ:
«Այս օրերին մենք կներառենք սպորտային ծրագիր, պար, երաժշտություն, որպեսզի երեխաները կրթվեն և միաժամանակ զվարճանան և ավելի ակտիվ լինել տանը: Մյուս կողմից, մենք պետք է խնդրենք մեր ծնողներին, որ մենք սպասում են նրանց առաջարկներին: Ավանդաբար ասում ենք, որ մենք պետք է մեր երեխաներին հեռացնենք հեռուստացույցից, հիմա մենք ծնողներից խնդրում ենք, որ միացնեն «Առաջին ալիք – կրթությունը: Մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի այն չդառնա սովորական, ձանձրալի և լինի որքան հնարավոր է հետաքրքիր: Կարծում եմ, որ ամբողջ համայնքը կհամախմբվի այս ուղղությամբ, և մենք կհասնենք լավ արդյունքների», – ասաց Վասիլ Մաղլափերիձեն:
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Վրաստանի Առաջին ալիքը մեկնարկում են նոտ նախագիծ «Հեռուստադպրոց», որն ավագ դպրոցի աշակերտներին դպրոցական ծրագրով սահմանված դասեր է առաջարկելու վրացական հանրային հեռարձակողի երկրորդ ալիքի եթերով նաև օնլաին հարթակում: Մարտի 30-ից երկրորդ ալիքը կգործի «Առաջին ալիք – կրթության համար» անունով:
Նախարարության հետ միասին մշակվել է դասացուցակ, որն ընդգրկում է Ազգային ուսումնական ծրագրով սահմանված թեմաները: Ընտրվել են ինչպես հանարային, այնպես էլ անհատական դպրոցների ուսուցիչներ: Նրանք, խորհրդակցելով առարկայական համակարգողների հետ, մշակում են «Հեռուստադպրոցի» ձևաչափին համապատասխան ուսումնական ծրագիր: