Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն. 6 ամսվա ջանքերից հետո մենք այսօր վերջապես գնում ենք Զապոռոժյեի ատոմակայան
6 ամսվա ջանքերից հետո մենք այսօր վերջապես գնում ենք Զապոռոժյեի ատոմակայան,- ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսը։
Նրա խոսքով, գործակալության փորձագետները մի քանի օր կգտնվեն ատոմակայանի տարածքում։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի խոսքով, ամենակարևորը տեղում տեղեկատվություն հավաքելն է, էլեկտրակայանի աշխատակիցների հետ հարցազրույցը և նրանց օգնելը կայունացնել իրավիճակը։
«6 ամսվա ջանքերից հետո այսօր վերջապես գնում ենք ատոմակայան։ Ինչպես գիտեք, մենք ունենք շատ կարևոր առաքելություն՝ տեղում գնահատելու փաստացի իրավիճակը և հնարավորինս օգնելու կայունացնել իրավիճակը: Մի քանի օր այնտեղ կանցկացնենք, հետո հաշվետվություն կպատրաստենք։ Այս գործողությունները շատ բարդ են: Մենք գնում ենք պատերազմական գոտի՝ օկուպացված տարածք, որը պահանջում է երաշխիքներ երկու կողմերից»,- ասել է Գրոսը, ով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների հետ Կիևից մեկնում է Զապոռոժյեի ատոմակայան։
Զապոռոժյեի ատոմակայանը արդեն մի քանի ամիս գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Վերջին մի քանի շաբաթում ատոմակայանում իրավիճակը հատկապես լարվել է։