Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունը մեկնել է Զապորոժյե
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունը մեկնել է Զապորոժյե։ Այդ մասին սոցցանցի միջոցով հայտնում է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսը։
«Այս օրը եկել է, ՄԱԳԱՏԷ-ի աջակցության և օգնության առաքելությունը մեկնում է Զապորոժյե։ Մենք պետք է ապահովենք Ուկրաինայի և Եվրոպայի ամենամեծ միջուկային օբյեկտի անվտանգությունը։ Ես հպարտ եմ ղեկավարելու այս առաքելությունը, որը տեղի կունենա Զապորոժիեյի ատոմակայանում այս շաբաթվա վերջին»,- գրել է Ռաֆայել Գրոսը։
Ինչպես գրում է New York Times-ը, պատվիրակության կազմում են «չեզոք երկրների» 13 փորձագետներ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ դրա մեջ չեն մտնում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։