Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի խոսքով՝ Զապոռոժյեի ատոմակայանում միջուկային անվտանգությունը պաշտպանված է, թեև իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի խոսքով՝ ներկայումս Զապոռոժյեի ատոմակայանում միջուկային անվտանգությունը պաշտպանված է, թեև իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի։ Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում տեսանկարահանման ժամանակ։
Սրան զուգահեռ Ռաֆայել Գրոսսին հերթական անգամ կոչ է արել ՄԱԿ-ին դիտորդներ ուղարկել Ռուսաստանի կողմից օկուպացված էլեկտրակայան։
«Այս դժվարին, մութ պահին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությանը պետք է թույլ տրվի վայրէջք կատարել Զապոռոժյեի ատոմակայանում»,- ասել է Գրոսսին։
Ուկրաինան պահանջում է նաև միջազգային դիտորդների առաքելություն ուղարկել Զապոռոժյեի ատոմակայան։
Կիևը և արևմտյան երկրները նշում են, որ ռուսական բանակը մի քանի անգամ կրակ է բացել ատոմակայանի վրա։ Նրանց խոսքով՝ Ռուսաստանը կայանը օգտագործում է որպես ռազմաբազա։ Ուկրաինայի կառավարությունը Ռուսաստանին կոչ է անում լքել օբյեկտը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենկինսը կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը Զապոռոժյեի կայանից։
«Զապոռոժյեի կայանում ստեղծված իրավիճակի պատճառը գաղտնիք չէ։ Սա հարեւան Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի որոշման ողբերգական հետեւանքներից մեկն է»,- ասել է Ջենկինսը։
Ի պատասխան՝ Մոսկվան մեղադրում է ուկրաինական բանակին Զապոռոժյեի ատոմակայանի ուղղությամբ կրակելու մեջ։ ՌԴ ԱԳՆ-ն տեղի ունեցածն անվանել է «միջուկային ահաբեկչություն»։