Աթենքի կենտրոնում՝ սոցիալական ապահովության գրասենյակի և դատարանի շենքի ուղղությամբ, զինված անձը կրակ է բացել. կան մի քանի վիրավորներ
Աթենքի կենտրոնում՝ սոցիալական ապահովության գրասենյակի և դատարանի շենքի ուղղությամբ, զինված անձը կրակ է բացել. կան մի քանի վիրավորներ

Աթենքի կենտրոնում զինված անձը կրակ է բացել սոցիալական ապահովության գրասենյակի և դատարանի շենքի ուղղությամբ, ինչի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել. այս մասին տեղեկությունը տարածում է «Էսոշիեյթիդ պրեսը»՝ հղում անելով հույն պաշտոնյաներին։

Ոստիկանության տեղեկությամբ՝ որսորդական հրացանով զինված տղամարդը կրակը նախ բացել է սոցիալական ապահովության գրասենյակում և վիրավորել մեկ աշխատակցի։ Դեպքի վայր ժամանած իրավապահները օգնություն են ցուցաբերել վիրավոր տղամարդուն, սակայն դեպքի վայրից փախուստի դիմած կասկածյալին ձերբակալել չի հաջողվել։

Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ նույն տղամարդն ավելի ուշ կրակ է բացել Աթենքի կենտրոնում գտնվող դատարանի շենքի առաջին հարկում, ինչի հետևանքով առնվազն երեք մարդ է վիրավորվել։

Հրաձգության դրդապատճառը դեռևս հայտնի չէ։