Աթենքի արվարձանում անտառային հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Այս մասին տեղեկությունը տարածում է BBC -ն։
ԶԼՄ-ների տվյալներով՝ հրդեհների պատճառով ստեղծված ծանր իրավիճակի պատճառով հազարավոր մարդիկ տարհանվել են։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ավելի քան 700 հրշեջ, 199 հրշեջ մեքենա և 35 ինքնաթիռ։
Եվրոպական երկրները հայտարարել են, որ պատրաստ են օգնել Հունաստանին։ BBC -ի փոխանցմամբ՝ Իտալիան Հունաստանին կմատակարարի երկու ինքնաթիռ, իսկ Ֆրանսիան ու Սերբիան՝ մեկական ուղղաթիռ։ Իսպանիան, Չեխիան և Ռումինիան լրացուցիչ մեքենաներ, անձնակազմ և տարբեր տեսակի օգնություն կուղարկեն։ Թուրքիան նախատեսում է ուղարկել երկու ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն «կկանգնի Հունաստանի կողքին նրանք ավերիչ հրդեհների դեմ պայքարի ընթացքում»:
Տեղեկության համար՝ Հունաստանում օգոստոսի 11-ին անտառային հրդեհ է բռնկվել։ Երաշտը, ուժեղ քամին և տեղանքը բարդացնում են բնական աղետների դեմ պայքարը։